Կարևորվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում ձեռքբերումները․ Արմեն Ղազարյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կարևորվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում ձեռքբերումները․ Արմեն Ղազարյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստին

Կարևորվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում ձեռքբերումները․ Արմեն Ղազարյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստին

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որին մասնակցել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Նիստի ընթացքում բարձր են գնահատվել վերջին շրջանում ՀՀ–ԵՄ համագործակցության նկատելի առաջընթացը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ձեռքբերումները, կարևորվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները։

Անդրադարձ է կատարվել հատկապես Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի՝ Հայաստանին փոխանցմանը, ընդգծվել է, որ Գործողությունների ծրագրով սահմանված հենանիշները կյանքի կոչելուց հետո կապահովվի բարելավված շարժունակություն դեպի ԵՄ։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ՀՀ-ԵՄ գործընկերության 6-րդ նիստին ներկայացրել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները և նախանշված անելիքները՝ անդրադառնալով հատկապես VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման ընթացքին։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև ոստիկանության համակարգի բարեփոխումները՝ հենասյունային 4 ուղղությունների լիարժեք գործարկումը, խոսել մարդու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև Հայաստանում ներդրված աղետների ռիսկի կառավարման նոր մեխանիզմների մասին՝ կարևորելով նաև Փրկարար ծառայության ոլորտում իրականացվող հայեցակարգային լուծումները։

Ընդգծվել է նշված ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերը՝ ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովմանը։

Կողմերը կարևորել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացն ու Հայաստանի՝ տարածաշրջանային կապուղիների ընդլայնման տեսլականը։

Բրյուսել այցի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ։ Քննարկվել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից և դրա կատարման հենանիշներից բխող, ինչպես նաև նոր կենսաչափական համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Կարևորվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում ձեռքբերումները․ Արմեն Ղազարյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստին