ՀՀ-ում կա աղքատություն միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով. Փաշինյան (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ-ում կա աղքատություն միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում արդյոք կա՞ աղքատության պրոբլեմ: Այո՛, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ժամանակն է, որ մենք առերեսվենք և արձանագրենք աղքատության պատճառները: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում այլևս աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա: Չկա, այդ պրոբլեմը վաղուց վերացված է, հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային, ՀՀ-ում աշխատեին ու ընտանիքները պահեին:

Բա ինչո՞ւ կա ՀՀ-ում աղքատություն: ՀՀ-ում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով:

Ասում եմ՝ Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, որոնք աղքատ են, աղքատության մեջ են, որովհետև մենք 2018 թվից էլ որդեգրել ենք այդ ռազմավարությունը, որ աղքատութունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց մենք առերեսվել ենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ: Ինչո՞ւ, նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով:

Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե աշխատանքն արդյունք չի տալիս, կարճ ասած՝ եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել, պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը: Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը չի ապահովում, էլի պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը, և սա պետք է լինի մեր քաղաքակնությունն աշխատանքի ոլորտում»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ-ում կա աղքատություն միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով. Փաշինյան (տեսանյութ)