Արշակ Խաչատրյանի փաստաբանը կեղծ պնդումներ է անում. ՔԿ-ն վերահաստատում է, որ տեսանյութերում դիվանապետն է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Արշակ Խաչատրյանի փաստաբանը կեղծ պնդումներ է անում. ՔԿ-ն վերահաստատում է, որ տեսանյութերում դիվանապետն է

Արշակ Խաչատրյանի փաստաբանը կեղծ պնդումներ է անում. ՔԿ-ն վերահաստատում է, որ տեսանյութերում դիվանապետն է

ՀՀ քննչական կոմիտեն վերահաստատում է, որ ստացված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է տեսանյութերում Արշակ Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը:
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են՝ ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցադրման:

«Որոշ լրատվամիջոցներ վերցրել են փաստաբանի գրառման վերջին նախադասությունը, դարձրել վերնագիր՝ իբր Քննչական կոմիտեն հաստատեց՝ Արշակ սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի:

Հարգելի՛ գործընկերներ, Քննչական կոմիտեն, դեռ օրեր առաջ ի պատասխան ձեր գրավոր հարցումների, հայտնել է, որ ստացված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»,- ասվում է ՔԿ-ի պատասխանում:

Նկատենք, որ Արշակ Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ պնդելով, թե ստացել է Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, և եզրակացությամբ ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե հաստատվել է տեսանյութում Արշակ Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։

Գրառման մեջ Բաբայանը նաև կեղծ պնդում է արել, թե Քննչական կոմիտեն հաստատել է Արշակ Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի։

Ավելի վաղ Եպիսկոպոսաց դասի մեկ տասնյակից ավելի անդամներ հայտարարել էին, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան): Վերջինս առ ոչինչ է համարել այդ արդյունքները:

Հաշվի առնելով սա՝ եպիսկոպոսները դիմել էին մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կտրիճ Ներսիսյանից և Արշակ Խաչատրյանից մաքրելու գործընթացին միանալու համար: Այնուհետև նրանք հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Արշակ Խաչատրյանի փաստաբանը կեղծ պնդումներ է անում. ՔԿ-ն վերահաստատում է, որ տեսանյութերում դիվանապետն է