Եվրոպական միությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի խաղաղության և դիմակայունության ամրապնդմանը

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու»,- ասաց Կալասը:
Բարձր ներկայացուցիչը նշեց՝ Հայաստանը նաև տեղեկատվական դաշտում մարտահրավերներ ունի, սակայն այդ հարցում ևս ունի Եվրամիության աջակցությունը:
«Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է: Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել նման ազդեցություններին»,- նշեց Կայա Կալասը:

























