ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ. Արշակյանը՝ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվելու մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ. Արշակյանը՝ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվելու մասին

ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ. Արշակյանը՝ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվելու մասին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի առաջադրվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Լրագրողների հետ զրույցում խոսելով պատճառների մասին՝ նա ասաց.

«2021 թվականին ՔՊ ցուցակով ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, այնուհետև՝ ԱԺ փոխխոսնակ: Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում, և ներգրավվել եմ քաղաքական պրոցեսների մեջ: 

Այժմ ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է, և մեր ժողովուրդը իր որոշումներով և քվեարկություններով տեր է կանգնում դրան, և տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է ցուցակով: Ես տեսնում եմ, որ առավելագույնս արդյունավետ եմ Հայաստանում տեխնոլոգական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերական ոլորտի կայացման և զարգացման տեսանկյունից: Տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով, և ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել և չասել, որ իսկապես տեսնում եմ, որ կարող եմ այդտեղ իմ պետությանը և ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել»:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ մենք գնում ենք ապաշրջափակման ճանապարհով: «Ապաշրջափակում է տեղի ունենալու, և որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհներն ապաշրջափակվելու են, և այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու»,- նշեց Արշակյանը:

Նա տեղեկացրեց, որ կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել: «Եթե իմ գործունեությանը կուսակցական գործունեությունը չի խանգարում, իսկ այն չի խանգարում, ապա ես նպատակ չունեմ կուսակցությունից դուրս գալու: Քանի որ ԱԺ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելը և ԱԺ պատգաավոր դառնալը կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ, և մեր Սահմանադրությամբ դա արգելված է, ես ընտրում եմ մյուս ճանապարհը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Ինչ վերաբերում է ընտրությանը կուսակցության ստանալիք ձայներին, ապա նա նշեց. 

«Իմ կարծիքով՝ մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններին, և դրա պատճառները շատ են. չթվարկեմ, և ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում: Ջախջախելու ենք բոլոր այն ուժերին, որոնք Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա, ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն, բոլոր այն ուժերին, որոնք որ թալանով են զբաղվում, զբաղվել, իրենց կուտակած թալանած կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացի մեջ, որպեսզի նորից գան իշխանության և նորից թալանով զբաղվեն: Բոլոր այդ ուժերին, որոնք քաղաքացու ձայնը պիտի գողանան և գողացել են և էլի են ուզենալու գողանալ, ջախջախիչ պարտություն է սպասվում, և մեր ժողովուրդն է դա ապահովելու, և նաև այն բոլոր օտարկերկրյա ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը հարցականի տակ դնել և տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով՝ ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ. Արշակյանը՝ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվելու մասին