Արդյունավետ բանակցություններ էին, բայց դեռ շատ աշխատանք կա անելու. Ռուբիո — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Արդյունավետ բանակցություններ էին, բայց դեռ շատ աշխատանք կա անելու. Ռուբիո

Արդյունավետ բանակցություններ էին, բայց դեռ շատ աշխատանք կա անելու. Ռուբիո

Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական բանակցությունները Ֆլորիդայում ավարտվել են կիրակի՝ նոյեմբերի 30-ի երեկոյան։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դրանք որակել է «շատ արդյունավետ», բայց նաև նշել, որ դեռ շատ աշխատանք կա անելու՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ «Հիմնվելով Ժնևում բանակցությունների արդյունքների, այս շաբաթվա իրադարձությունների վրա՝ մենք ունեցանք ևս մեկ շատ արդյունավետ բանակցային նիստ»,- ասել է պետքարտուղարը։ Նա հավելել է. «Մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային հասնելու երկարատև անվտանգության։ Եվ, ինչը նույնքան կարևոր է, ցանկանում ենք, որ այնտեղ սկսվի իրական բարգավաճման նոր դարաշրջան»:

Պետքարտուղարը լրագրողներին ասել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն պատերազմի ավարտը, այլև երկարաժամկետ անվտանգության հարցերը։

Իր հերթին, ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը բանակցությունները որակել է «արդյունավետ և հաջողված»։

«Մեր նպատակը բարգավաճ, ուժեղ Ուկրաինան է։ Քննարկեցինք Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը։ Եվ Միացյալ Նահանգները շատ ուժեղ աջակցություն ցուցաբերեց»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: Ուկրաինացի պաշտոնյան ևս նշել է, որ Ֆլորիդայում կայացած հանդիպումը հիմնված էր Ժնևում Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների միջև կայացած բանակցությունների վրա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Արդյունավետ բանակցություններ էին, բայց դեռ շատ աշխատանք կա անելու. Ռուբիո