Այդ մարդիկ հայ մարդու ցավը, էմոցիան օգտագործում են իրենց քաղաքական հարցերը լուծելու համար. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Այդ մարդիկ հայ մարդու ցավը, էմոցիան օգտագործում են իրենց քաղաքական հարցերը լուծելու համար. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Զարմանում եմ, ես անկեղծ ուզում եմ մի բան հասկանալ՝ որ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և իրենց աշխատակիցները, գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են՝ 5000, 6000, 7000, տեղ-տեղ 10 հազար են ասում, ձեզանից որևէ մեկը չի գնում, հարցում չի ուղարկում, տեսնելուց չի հարցնում՝ ինչի՞ ես 1000 հայ տղա ավելի սպանում, իսկ երբ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը (2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ - խմբ.), որը Քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում, և ինչ-որ մարդիկ Ֆեյսբուքում փորձում են այդ թվի հետ վիճել: Այս մասին խորհրդարանում՝ ճեպազրույցում, հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով լրագրողներին:

«Ես գիտեմ, որ իմ նշած այդ մարդիկ հայ մարդու ցավը, հայ մարդու էմոցիան օգտագործում են իրենց քաղաքական հարցերը լուծելու համար, որ երկրի նախկին ղեկավարները, իրենց փեսաները, լրատվական կայքեր և մեդիաներ ունեցողները տենց բան են ասում՝ ինչի հարցում չեք ուղարկում»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ թվերի տարբերությունը հնարավոր է էլի փոխվի, որովհետև մենք ունենք 191 անհայտ կորած:

«Կրկնում եմ՝ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է: Տա Աստված, բոլորն էլ ինչ-որ տեղից ինչ-որ հրաշքով վերադառնան, բայց լինում են դեպքեր, որ ինչ-որ պահի ապացուցվում են, որ այդ մասունքները, որոնք դեռ կան, ինչ-որ մեկի ընտանիքի անդամինն են»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ Սիմոնյանը իր Ֆեյսբուքի էջում գրել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայող:

«Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի: Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել էր ԱԺ նախագահը:  

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Այդ մարդիկ հայ մարդու ցավը, էմոցիան օգտագործում են իրենց քաղաքական հարցերը լուծելու համար. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)