Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան Երրորդ աշխարհի երկրներից. Թրամփ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան Երրորդ աշխարհի երկրներից. Թրամփ

Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան Երրորդ աշխարհի երկրներից. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է ընդմիշտ դադարեցնել Երրորդ աշխարհի երկրներից միգրացիան։ Այդ մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան Երրորդ աշխարհի երկրներից, որպեսզի ԱՄՆ համակարգը լիովին վերականգնվի», - գրել է Թրամփը սոցցանցի իր էջում:

Նա նաև հայտարարել է բոլոր դաշնային նպաստների չեղարկման մասին այն մարդկանց համար, ովքեր Ամերիկայի քաղաքացի չեն։

Թրամփի վարչակազմն իր հերթին հայտարարել է, որ կվերանայի 19 երկրից Միացյալ Նահանգներ ներգաղթած անձանց տրամադրված «Գրին քարտերը»։

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների հանձնակատար Ջոզեֆ Էդլոուն նշել է, որ նախագահն իրեն հանձնարարել է  անցկացնել «բոլոր մտահոգիչ երկրներից յուրաքանչյուր օտարերկրացու համար նախատեսված յուրաքանչյուր Գրին քարտի լիարժեք, մանրակրկիտ վերանայում»։ Խոսքը 19 երկրի մասին է:

BBC-ի հարցին, թե որ երկրներն են ընդգրկված ցուցակում, գործակալությունը մատնանշվել է Սպիտակ տան` հունիսին արված հայտարարությունը, որում ներառված են Աֆղանստանը, Կուբան, Հայիթին, Իրանը, Սոմալին և Վենեսուելան։

Հիշեցնենք՝  նոյեմբերի 27-ին, Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, կրակոցներ էին հնչել։ Ծանր վիրավորում էր ստացել Ազգային գվարդիայի երկու զինծառայող:

Կրակոցներ արձակած անձը, ըստ ԱՄՆ իշխանությունների, երկիր է ժամանել Աֆղանստանից` 2021 թվականին: CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ  իրավապահ մարմինների աշխատակիցները հարձակվողին նույնականացրել են որպես Աֆղանստանի 29-ամյա քաղաքացի Ռահմանուլլա Լականվալ։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան Երրորդ աշխարհի երկրներից. Թրամփ