Հայ Առաքելական Եկեղեցու ներսում հոգևորականների ճնշող մեծամասնությունը կիսում է վարչապետի առաջ քաշած օրակարգը. Ալեքսանյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայ Առաքելական Եկեղեցու ներսում հոգևորականների ճնշող մեծամասնությունը կիսում է վարչապետի առաջ քաշած օրակարգը. Ալեքսանյան

Հայ Առաքելական Եկեղեցու ներսում հոգևորականների ճնշող մեծամասնությունը կիսում է վարչապետի առաջ քաշած օրակարգը. Ալեքսանյան

Ակնհայտ է, որ Հայ Առաքելական Եկեղեցու ներսում հոգևորականների ճնշող մեծամասնությունն ուղղակի կիսում է այն օրակարգը, որ առաջ է քաշել վարչապետը. դա գերակնհայտ է: Այսինքն՝ երկու թեմի առաջնորդ՝ հիմա, մի քանի քահանաներ՝ վաղը, ու այսպես ձնագնդի էֆեկտով բոլորն են խոսելու այս թեմայով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Դա ակնհայտ է նրանով, որ ընդդիմադիր մամուլը ստիպված է լինում օրը մի քահանայի, մի թեմի առաջնորդի թիրախավորել, վիրավորել և այսպես շարունակ: Ակնհայտ է այդ դինամիկան: Գերակնհայտ է:

Ինձ համար նաև ակնհայտ է, որ այն մարդիկ, որոնք հաշտ չեն, որոշակի ինֆորմացիոն բլոկադայի մեջ են՝ Կտրիճ Ներսիսյանի կողմից դրված, ու, իմ կարծիքով՝ իրենց համար ինֆորմացիոն տեսանելիության հարց պիտի լուծեն կամ ուզում են լուծել, դրա համար ավելի վստահելի են տեսնում գուցե իշխանական մամուլին»,- ասաց Ալեքսանյանը:

Դիտարկմանը՝ «սլի՞վ» են անում Մայր Աթոռից, Ալեքսանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ «սլի՞վ» են անում, թե՞ ինչ են անում, բայց կարող եմ ասել, որ մենք էլ պարբերաբար նամակներ ենք ստանում, զանգեր ենք ստանում (եթե ձեզ համար նորություն կլինի էլի) շատ տարբեր մարդկանցից, որոնք դեռ այս պահի դրությամբ ոչ մի հանրային ակտիվություն չեն ցուցաբերել, բայց այդ ամեն ինչը լրիվ բերում, հանգեցնում է այն մտքին, որ ակնհայտ է, որ Հայ Առաքելական Եկեղեցու եկեղեցականների բացարձակ մեծամասնությունն ուղղակի կիսում է այն օրակարգը, որն առաջ է քաշել վարչապետը»:  

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Հայ Առաքելական Եկեղեցու ներսում հոգևորականների ճնշող մեծամասնությունը կիսում է վարչապետի առաջ քաշած օրակարգը. Ալեքսանյան