Մենք հետաքրքրված ենք մասնակցելու «Թրամփի ուղի» նախագծին. Տոկաև — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մենք հետաքրքրված ենք մասնակցելու «Թրամփի ուղի» նախագծին. Տոկաև

Մենք հետաքրքրված ենք մասնակցելու «Թրամփի ուղի» նախագծին. Տոկաև

Մենք ցանկանում ենք աջակցել ՀՀ տնտեսությանը, և համաձայնել ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացնենք ներդրումային ծրագրեր, կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի ընդլայնվեն և լավարկվեն բիզնես համայնքների միջև հարաբերությունները: Այդ մասին Ղազախստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթղթերի փոխանակումից հետո հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ նշելով, որ ղազախա-հայկական աշխատանքային խումբը պետք է նպաստի այդպիսի փոխադարձ շահավետ ծրագրերի իրականացմանը:

Ըստ Տոկաևի՝ գործընկերությունները երկկողմ զարգացնելու հնարավորություն կա արդյունաբերության, տրանսպորտի, լոգիստիկայի, թվայնացման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տվել տրանսպորտային և տրանզիտ հնարավորություններին: Աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Հարավյին Կովկասում հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ամրապնդվի երկկողմ տարածաշրջանային համագործակցությունը:

Ղազախստանն աջակցում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, և մենք նաև ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցելու «Թրամփի ուղի» նախագծին: Այսպիսի նախագծերը, Հյուսիս-hարավ նախագիծը, ինչպես նաև Միջին միջանցքի նախագիծը համապատասխանում են երկու երկրների շահերին, և, հետևաբար, տրանսպորտային համագործակցությունը մեծ հնարավորություններ կբացի երկու երկրների համար»,- ասել է նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Մենք հետաքրքրված ենք մասնակցելու «Թրամփի ուղի» նախագծին. Տոկաև