Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը ՌԴ ԱԳՆ խոսնակի կողմից արված հայտարարությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը արձագանքել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության խոսնակի արված հայտարարությանը՝ այն մեջբերելով իր հրապարակման մեջ։
«Արտերկրում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը մեր անվերապահ առաջնահերթություններից է», -այսօր ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը` անդրադառնալով ՀԷՑ-ի և ազգային բարերար, մեծ հայրենասեր, հայասեր, հայրենանվեր, հայրենապաշտ, ազգասեր ու ազգապաշտ, միայն ու միմիայն Հայաստանի ու մեր բոլորիս մասին մտածող Սամվել Կարապետյանի հետ կապված գործընթացներին»,-գրել է Ռուբինյանը։


























