Թրամփի «Խաղաղության Ծրագիրը» Ուկրաինայի համար. Չեզոքություն, Ղրիմը՝ Ռուսաստանին և 200 Մլրդ դոլարի Վերականգնում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Թրամփի «Խաղաղության Ծրագիրը» Ուկրաինայի համար. Չեզոքություն, Ղրիմը՝ Ռուսաստանին և 200 Մլրդ դոլարի Վերականգնում

Թրամփի «Խաղաղության Ծրագիրը» Ուկրաինայի համար. Չեզոքություն, Ղրիմը՝ Ռուսաստանին և 200 Մլրդ դոլարի Վերականգնում

Ստորև ներկայացված են Դոնալդ Թրամփի «խաղաղության ծրագրի» հիմնադրույթները՝ ըստ ուկրաինական մամուլում շրջանառվող տվյալների.

1. Ուկրաինայի անվտանգությունն ու քաղաքական կարգավիճակը

— Ուկրաինայի ինքնիշխանության վերահաստատում,

— Ուկրաինան ստանում է անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից՝ բայց պայմաններով,

— Սահմանադրության մեջ ամրագրվում է չեզոք կարգավիճակ և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարում, իսկ ՆԱՏՕ-ն հաստատում է, որ Ուկրաինան երբեք չի դառնա անդամ,

— ԶՈւ-ի (ВСУ) թիվը սահմանափակվում է,

— Ուկրաինան մնում է ոչ միջուկային պետություն։

2. Տարածքային հարցեր

— Ղրիմը, Դոնեցքն ու Լուգանսկը ճանաչվում են որպես դե-ֆակտո ռուսական (հեռանկարում դե-յուրե լեգիտիմացման հնարավորությամբ),

— Խերսոնն ու Զապորոժյեն «սառեցվում» են բախման գծով,

— Որոշ տարածքներ դառնում են ապառազմականացված բուֆերային գոտի՝ ՌԴ վերահսկողության տակ,

— Կողմերը պարտավորվում են ուժով չփոխել սահմանները
 

3. Ռազմական պայմանավորվածություններ

— ՆԱՏՕ-ն չի տեղակայելու զորքեր Ուկրաինայում,

— ՆԱՏՕ-ի կործանիչները տեղակայվելու են Լեհաստանում,

— Ապահովության USA–NATO–ՌԴ երկխոսություն, ամերիկա-ռուսական աշխատանքային խմբի ստեղծում,

— ՌԴ-ն իրավական մակարդակով ամրագրում է Ուկրաինայի և Եվրոպայի նկատմամբ չհարձակվելու քաղաքականությունը։

4. Տնտեսական բլոկ և Ուկրաինայի վերականգնում

— ԱՄՆ-ն ու Եվրոպան գործարկում են լայնածավալ ներդրումային փաթեթ Ուկրաինայի վերականգնման համար,

— ՌԴ-ի սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլարը՝ Ուկրաինայի վերականգնման համար, իսկ ԱՄՆ-ը ստանում է շահույթի 50%-ը,

— Եվրոպան ավելացնում է ևս 100 միլիարդ,

— Մյուս սառեցված ռուսական ակտիվները կուղղվեն համատեղ ամերիկա-ռուսական նախագծերի վրա,

— Ստեղծվում է Ուկրաինայի զարգացման հիմնադրամ՝ ներդրումներ ենթակառուցվածքներում, ռեսուրսներում, տեխնոլոգիաներում։

5. Ռուսաստան․ աշխարհակարգում

— Պատժամիջոցների աստիճանական վերացում,

— ՌԴ-ի վերադարձ G8,

— ԱՄՆ–ՌԴ երկարաժամկետ տնտեսական համագործակցություն։

6. Մարդասիրական հարցեր

— «Բոլորը բոլորի դիմաց» փոխանակում, քաղաքացիականների և երեխաների վերադարձ,

— Մարդասիրական ծրագրեր, ընտանիքների վերամիավորում,

— Կրթական ծրագրեր հանդուրժողականության մասին,

— «Նացիստական գաղափարախոսությունից» հրաժարում (որպես պայման փաստաթղթում)։

7. Էներգետիկա և հատուկ օբյեկտներ

— ԶԱԷԿ-ի գործարկում ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, էլեկտրաէներգիան բաժանվում է 50/50՝ Ուկրաինա–ՌԴ,

— ԱՄՆ-ը օգնում է վերականգնել ուկրաինական գազային ենթակառուցվածքը։

8. Ուկրաինայի ներքին քաղաքական գործընթացներ

— Ընտրություններ՝ համաձայնագրի ստորագրումից 100 օր անց,

— Լիակատար համաներում՝ պատերազմի բոլոր մասնակիցներին։

9. Կատարում և վերահսկում

— Համաձայնագրին տրվում է իրավական պարտադիր ուժ,

— Վերահսկողությունը իրականացնում է «Խաղաղության խորհուրդը»՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ,

— Խախտումների դեպքում՝ պատժամիջոցներ,

— Ստորագրումից անմիջապես հետո՝ կրակի դադարեցում և զորքերի հետքաշում՝ համաձայնեցված դիրքեր։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Թրամփի «Խաղաղության Ծրագիրը» Ուկրաինայի համար. Չեզոքություն, Ղրիմը՝ Ռուսաստանին և 200 Մլրդ դոլարի Վերականգնում