Ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը

Ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը:

Նախարար Սրբուհի Գալյանը ֆորումի փակմանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արդարադատության նախարարության գործընկերներին՝ ջերմ ընդունելության, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև իրավական 6-րդ ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու, երկու օր շարունակ արդյունավետ քննարկումների, արժեքավոր մտքերի և համատեղ աշխատանքի համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ֆորումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնել իրականացված բարեփոխումները, այլև ստեղծում է անկեղծ երկխոսության և փորձի փոխանակման միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ և նախաձեռնություններ։

Նախարարը նշել է, որ այս երկու օրերի քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտի լայն շրջանակն ընդգրկող թեմաներին, որոնք ոչ միայն խորացրել են փոխըմբռնումը երկու երկրների միջև, այլև բացել են նոր հնարավորություններ՝ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար։
Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ ֆորումի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գաղափարները վերածվելու են գործնական արդյունքների՝ նպաստելով արդարադատության համակարգի շարունակական զարգացմանը։ Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը համատեղ աշխատանքի համար և նշել, որ Վրաստան-Հայաստան իրավական ֆորումը դարձել է երկու երկրների գործընկերության ամրապնդման կարևոր հարթակ։

Վրաստանի արդարադատության նախարարը շեշտել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երկու երկրների արդարադատության համակարգերի կատարելագործմանը:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ իրավական հաջորդ ֆորումը տեղի կունենա 2026 թվականին՝ Հայաստանի Հանրապետությունում:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը