Ընդդիմադիր տարբեր գործիչներ մեղադրում են գյուղացիներին. իբր իրենք պարտվեցին գյուղերում, բայց հաղթեցին Էջմիածնում. Ղազարյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել անդրադառնալով ընդդիմադիր գործիչներին, որոնք թիրախավորել են գյուղաբնակ ընտրազանգվածին և մեղադրում ընտրություններում իրենց պարտության մեջ.
«Քանի օր է ընդդիմադիր տարբեր տրամաչափի գործիչներ ,բացատրելով Վաղարշապատի պարտությունը ,մեղադրում են գյուղացիներին։
Իբր իրենք պարտվեցին գյուղերում ,բայց հաղթեցին Էջմիածնում։
Ուրեմն Էջմիածնի 23 ընտրատեղամասերից 17 ում հաղթել է ՔՊ ն ,6 ում ընդդիմությունը։Թե ինչու են որոշել ,որ 6 ը մեծ է 17 ից դժվար է ռացիոնալ բացատրել»,-գրել է Ղազարյանը:


























