Ուիթքոֆֆը չի հանդիպի ո՛չ Զելենսկու, ո՛չ էլ Երմակի հետ. Axios

Ամերիկյան հեղինակավոր Axios պարբերականը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆի այսօր Թուրքիայում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
«Ակնկալվում էր, որ Ուիթքոֆֆը չորեքշաբթի օրը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Թուրքիայում, բայց նա հետաձգեց իր ուղևորությունը, հայտնում են Ուկրաինայի և ԱՄՆ պաշտոնյաները»,- գրում է պարբերականը։
The Economist-ն էլ գրում է, որ չեղարկվել են նաև Սթիվ Ուիթքոֆֆի և Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի բանակցությունները:
Ըստ հրապարակման՝ պատճառը Ուկրաինայում ծագած կոռուպցիոն սկանդալն է, և որ Ուիթքոֆֆը հանդիպումը համաձայնեցնելուց առաջ դրա մասին տեղյակ չի եղել։

























