Հայաստանը միանում է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության «NDC Action Now-գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստանը միանում է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության «NDC Action Now-գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին

Հայաստանը միանում է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության «NDC Action Now-գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին

Հայաստանը պաշտոնապես միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության կողմից ներկայացված և Բրազիլիայի ու Դանիայի համանախագահությամբ ձևավորված «NDC Action Now-գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին՝ վերահաստատելով իր հանձնառությունը կլիմայական փոփոխությունների դեմ համատեղ, արագացված և արդյունավետ գործողություններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հռչակագիրը կոչ է անում անդամ երկրներին և հաստատություններին ավելի արագ և համապարփակ իրականացնել իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (NDCs)՝ ամրապնդելով համաշխարհային ջանքերը, որոնք ուղղված են ջերմաստիճանի աճը սահմանափակելուն և մարդու ու բնության համար անվտանգ ու կայուն ապագա ապահովելուն։

Հռչակագրին միանալով՝ Հայաստանը ընդգծում է իր պատրաստակամությունը.

  • խթանել կլիմայական քաղաքականության իրականացումը. 
  • աջակցել թափանցիկ, հաշվետու ու տվյալահեն գործողություններին.
  • ներգրավել միջազգային գործընկերներին ֆինանսավորման և տեխնոլոգիական աջակցության համար.
  • զարգացնել տեղական կարողությունները և խթանել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացումը։

Կլիմայական ճգնաժամը պահանջում է համախմբված և համարձակ գործողություններ։ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ակտիվ ներդրումը համաշխարհային ջանքերում՝ ուղղված կայուն զարգացման և բնության պահպանության նպատակներին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը միանում է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության «NDC Action Now-գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին