2008-ի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի սպանությունների համար. Բաբաջանյանը՝ «Մարտի 1»-ի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

2008-ի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի սպանությունների համար. Բաբաջանյանը՝ «Մարտի 1»-ի մասին

2008-ի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի սպանությունների համար. Բաբաջանյանը՝ «Մարտի 1»-ի մասին

Այսօր մենք արձանագրում ենք մեր երկրի իրավական, դատական համակարգերի վախճանը, որովհետև ՄԻԵԴ-ի՝ սեպտեմբերի 18-ի վճիռն ուղղակի արձանագրում է 17 տարվա համատարած անգործություն: Եվ ես կարծում եմ՝ մենք ունենք շանս՝ սեպտեմբերի 18-ի վճիռը դարձնելու փոսից այդ համակարգը դուրս բերելու հնարավորություն: Այդ մասին Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործին առնչվող հանրային քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

«17 տարի մենք բոլորս՝ որպես համակարգ, խուսափել ենք պարզ ճշմարտությունից՝ ասելու, որ ՀՀ-ն գնդակահարել է ՀՀ քաղաքացիների»,- ասաց նա:

ՄԻԵԴ-ը, ըստ Արման Բաբաջանյանի, առանց անուններ նշելու՝ սահմանում է պետության պատասխանատվություն. «Իրավական, քաղաքական, բարոյական իմաստով սա նշանակում է 1 բան. 2008-ի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի կատարած սպանությունների, խոշտանգումների, ապօրինի կալանավորումների և դրանց բողոքարկման համար:

Ժողովրդավարական պետությունները վաղուց անցել են նման փորձությունների միջով և ձևակերպել են մի շատ պարզ սկզբունք. այն երկրները, որոնք առերեսվել են ժողովրդավարության, սահմանդրական կարգի և պետական հիմքերի դեմ գործած հանձագործություններին, հստակ պատասխանել են՝ մարդասպան ռեժիմները չեն կարող իշխանության վերադարձի իրավունք ստանալ: Չեն կարող վերադառնալ և պետությունից՝ մեզնից թալանած փողերով մասնակցել ժողովրդավարական գործընթացներին, վերադառնալ՝ ժողորդավարությունը ջանջախելու և մեր ապագան կործանելու համար:

Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան և Մոլդովան ուղղակի ապացուցում են այդ իրողությունը: Այս բոլոր օրինակներում կա մեկ նույնական տրամաբանություն՝ պետությունները հստակ անուններ են տալիս ժողովրդավարության և պետության թշնամիների, անհնար դարձնում նրանց քաղաքական ռեինկարնացիան և ռեաբիլիտացիան»:

Ըստ Բաբաջանյանի՝ ՄԻԵԴ վճիռը մեր պետության անցած 17 տարիների իրավաքաղաքական գնահատականն է:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. 2008-ի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի սպանությունների համար. Բաբաջանյանը՝ «Մարտի 1»-ի մասին