Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից

Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության կողմից նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ նշելով էլեկտրոնային հսկողության միջոցը կրելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող պատասխանատվության ձևերը, նաև նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի և այլ մանրամասներ։

Ըստ ներկայացված օրենսդրական փաթեթի՝ բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել էլեկտրոնային հսկողության միջոց և՛ անհետաձգելի միջամտության, և՛ պաշտպանական որոշումների կատարումն ապահովելու դեպքում։

Բռնություն գործադրած անձի կողմից Էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ից:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից