Լավ դուք էս ինչ եք դարձել։ Մարդ գտնել որ հոշոտե՞ք։ Իսկ դուք ձեզ կողքից նայե՞լ եք. Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրառում է կատարել.
«Ստեղծել մի կեղծ արժեհամակարգ, նշանակել բարի կախարդներ, չար կախարդներ, նշանակել դրական եւ բացասական կերպարներ, իսկ հետո վերցնել եւ կորցնելով մարդկային ամենապարզ եւ առանցքային արժեհամակարգերը վիրավորել ու պիտակավորել այն մարդկանց, ովքեր այս խաղի մասը չեն կազմում եւ պարզապես այս երկրի լավ քաղաքացիներն են, անկախ նրանցից կիսում ես նրանց տեսակետը այս կամ այն հարցի շուրջ, թե ոչ։
Լավ դուք էս ինչ եք դարձել։ Մարդ գտնել որ հոշոտե՞ք։ Իսկ դուք ձեզ կողքից նայե՞լ եք։ Ասենք, ինչ ու չես զայրացած անդրադառնում, ովքեր ամեն օր հարցազրույց են վերցնում այս ու այն ՔՊ ականից ու հրապարակում։ Ի չո՞ւ։ Իսկ այ էս դեպքում...
Կարող էի եւ չգրել, Արմքոմեդիի տղերքը իմ պաշտպանության կարիքը չունեն։ Ես ձեզ համար եմ գրում, որ դուք ձեզ կողքից տեսնեք։ Ամենայն անկեղծությամբ ձեզ հոգեաշխարհի խաղաղություն եւ բարեկեցություն եմ մաղթում»,-գրել է պատգամավորը։

























