Ղազախստանը մտադիր է ավելացնել իր տարածքով դեպի Ուզբեկստան ռուսական գազի տարանցումը. Տոկաև — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Ղազախստանը մտադիր է ավելացնել իր տարածքով դեպի Ուզբեկստան ռուսական գազի տարանցումը. Տոկաև

Ղազախստանը մտադիր է ավելացնել իր տարածքով դեպի Ուզբեկստան ռուսական գազի տարանցումը. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ուզբեկստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել է, որ Աստանան մտադիր է ավելացնել երկրի տարածքով դեպի Ուզբեկստան ռուսական գազի տարանցումը:

«Ռուսաստան-Ղազախստան-Ուզբեկստան գազային նախագիծը հաջող արդյունքներ է ցույց տալիս։ Համատեղ ջանքերով մենք մտադիր ենք ավելացնել գազի տարանցման ծավալները»,- ասել է Տոկաևը, հավելել՝ Ղազախստանն ու Ուզբեկստանը լավ հեռանկարներ ունեն նավթի և ատոմային արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

2023 թվականի հունիսին Ուզբեկստանը «Գազպրոմ»-ի հետ գազի գնման պայմանագիր է կնքել, Ղազախստանի տարածքով Ուզբեկստան ռուսական գազի մատակարարումները սկսվել են 2023 թ. հոկտեմբերին։ Ղազախստանի էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն՝ Ղազախստանի տարածքով 2024 թվականին փոխադրվել է 5,6 մլրդ խմ գազ։ 2025 թվականին նախատեսվում է տարանցման ծավալներն ավելացնել մինչև 7,3 մլրդ խմ, իսկ մինչև 2038 թվականը այն հասցնել 11 մլրդ խմ-ի։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Ղազախստանը մտադիր է ավելացնել իր տարածքով դեպի Ուզբեկստան ռուսական գազի տարանցումը. Տոկաև