Ամեն ինչ կարելի է գնել, բացի պետություն ունենալու հնարավորությունից. Քրիստինե Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ:
«Սիրելի երիտասարդներ,
այս օրերին տարբեր հակապետական խմբակներ փորձում են ձեզ ներքաշել այնպիսի գործընթացների մեջ, որոնց նպատակը ոչ թե պետությունը պաշտպանելն է, այլ այն թուլացնելը։ Նրանք նույն հին, 20 տարի իշխանությունը զավթած ուժերի մնացորդներն են՝ նպատակ ունենալով խլել ձեր անկախ ապրելու իրավունքը։
Հիշեք՝ ամեն ինչ կարելի է գնել, բացի պետություն ունենալու հնարավորությունից։
Եղեք զգոն, զբաղվեք ձեր սիրելի գործով, կրթվեք և մի թույլ տվեք, որ ձեզ մոլորեցնեն շահադիտական խոստումներով կամ կեղծ հռետորաբանությամբ։
Հիշեք՝ այսօր խաղաղ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալու համար ձեր հասակակից հազարավոր երիտասարդներ իրենք կյանքն են զոհաբերել։
Այսօր պետությունը ձեր ձեռքերում է։ Թույլ մի տվեք, որ iPadիստները, մերձևիստները ու այլ
֊իստներ ձեզ օգտագործեն իրենց կեղտոտ նպատակների մեջ»:

























