Մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում. Ալեն Սիմոնյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում. Ալեն Սիմոնյան

Մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում. Ալեն Սիմոնյան

Լրագրողներն այսօր խորհրդարանում միջանցքներում հարց ուղղեցին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե ինչն էր պատճառը, որ այսօր առավոտյան քվորում չապահովվեց այն դեպքում, երբ դահլիճում ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սիմոնյանի խոսքով՝ վերջին 5 տարիների ընթացքում իշխող խմբակցությունը մենակ ապահովում է Ազգային ժողովի ամբողջ աշխատանքը՝ ընդդիմությունը կա՛մ ներկա չի լինում նիստերին, կա՛մ գալիս է այն ժամանակ, երբ պետք է ելույթ ունենա:

«Մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում»,- նշեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ընդամենը 10 րոպե ուշացում է եղել, բացի դրանից՝ կան պատգամավորներ, որոնք նորածին երեխա ունեն:

Ճշտող հարցին՝ արդյոք ուշացումների պատճառը դիտավորությո՞ւնն էր, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան: 

«4 մայր ունենք, որոնք երեխա ունեն նորածին: Տիկին Դավոյանը հիմա էստեղ չի, Մարիամ Պողոսյանը, տիկին Տիգրանյանը փոքր բալիկներ ունեն»,- պարզաբանեց նա:

Սիմոնյանի խոսքով՝ իրենք փորձում են խորհրդարանի բնականոն աշխատանքը ապահովել, բացի դրանից՝ կան մարդիկ, այդ թվում՝ Ռուբեն Ռուբինյանը, որոնք գործուղման են:

Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը զայրացել էր, Սիմոնյանն ասաց՝ պատճառը քվորում չապահովելն էր, պարզաբանեց՝ ԱԺ-ի աշխատանքներում տեխնիկական բազմաթիվ խնդիրներ են լինում:  

ԱԺ նախագահը հերքեց լուրերը, թե վարչապետը հեռացել է խորհրդարանից և չի վերադառնալու, հայտնեց՝ գնացել է հանդիպման, պարզաբանեց՝ ԱԺ-ի աշխատանքում երբեմն տեխնիկական խնդիրներ լինում են: 

Լրագրողների դիտարկմանը, թե Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, որոնք դահլիճում էին, չգրանցվեցին, ասաց՝ դա իրենց քաղաքական աստեղային ժամն էր:

«Չգրանցվեցին, որպեսզի քվորում չլիներ: Իրենց հետագա քաղաքական հաղթանակներ եմ մաղթում»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում. Ալեն Սիմոնյան