Գառնիկ ջան, մի փոքր ինքակրթությամբ զբաղվիր. Արսեն Թորոսյսնը՝ Գառնիկ Դանիելյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Գառնիկ ջան, մի փոքր ինքակրթությամբ զբաղվիր. Արսեն Թորոսյսնը՝ Գառնիկ Դանիելյանին

Գառնիկ ջան, մի փոքր ինքակրթությամբ զբաղվիր. Արսեն Թորոսյսնը՝ Գառնիկ Դանիելյանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մեր բոլորի կողմից սիրված ընկեր Գառնիկը իմ հետ հեռակա բանավեճի մեջ է մտնել ժողովրդագրության, սոցիալական պաշտպանության թեմաներով: Ցանկությունս ահռելի է կետ-առ-կետ արձագանքելու, բայց ուժերս չեն ներում հնչածին լուրջ մոտենալ, քանի որ փնտրում, փնտրում ու այդպես էլ չեմ գտնում այն փաստարկները, որոնց պետք է հակադարձեմ:

Բայց այնուամենայնիվ: 

Գառնիկ ջան, սահմանամերձ բնակայրերում բնակարանային ապահովման ծրագիրը արել ենք ու շարունակելու ենք անել՝ այն էլ ավելի թիրախային դարձնելով։ Իհարկե հասկանում եմ, որ ժամանակին Ձեր կոալիցիոն գործընկերոջ այն պնդումը, թե «էդպիսի մեծ խնդիր չկա, երբ խոսում են լեռնային ու դատարկվող գյուղերի մասին» և որ այդ գյուղերի բնակիչները կարող են «իջնել ավելի լավ պայմաններով բնակավայրերում ապրելու» ժողովրդագրական քաղաքականության ձեր պատկերացումների պլան մաքսիմումն էր, բայց մենք շարունակելու ենք շեշտը դնել այդ թվում մեր գյուղական բնակավայրերի վրա՝ այո՛ մեր գյուղերում ապահովելով արժանապատիվ կենսապայմաններ մեր բոլոր քաղաքացիների համար։ 

Ես հասկանում եմ, որ ձեր ու ժամանակին ձեր կոալիցիոն գործընկերոջ մտահորիզոնում դժվար է տեղավորվում, թե այդ ինչպես է հնարավոր 20 աշակերտ ունեցող դպրոցի վրա ծախսել միլիոնավոր դոլլարներ, բայց վստահեցնում եմ ձեզ, դեմոգրաֆիական խնդիրների լուծման ամենակարևոր ուղղություններից մեկը հենց սա է, ինչի ուղղությամբ էլ շարունակելու ենք աշխատել։

Եվ վերջում, Գառնիկ ջան, մի փոքր ինքակրթությամբ զբաղվիր: Դա չի խանգարի հասկանալ որոշ բաներ, որ այս պահին անհասկանալի են թվում, օրինակ վերարտադրողական տարիքի կանանց թվի գործոնի դերը ծնելիության մեջ կամ ինչ է պտղաբերության գործակիցը և դրա չափերը:»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Գառնիկ ջան, մի փոքր ինքակրթությամբ զբաղվիր. Արսեն Թորոսյսնը՝ Գառնիկ Դանիելյանին