Բոլորն ունեն իշխանությանը քննադատելու իրավունք, բայց քֆուր-քյաֆար ու սեռական հայհոյանքներ հնչեցնել՝ ոչ. Իոնիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալություններին.
« Սահմանադրությունում կա խոսքի ազատություն, բայց որքան էլ որոնեցի, Սահմանադրությունում չգտա ոչ հրապարակային քֆուր-քյաֆարի ազատություն և ոչ էլ եթերից սեռական հայհոյանքներ հնչեցնելու իրավունք։
Բոլորն ունեն իշխանությանը քննադատելու իրավունք, դա օգտակար զբաղմունք է, բայց քֆուր-քյաֆարն ու սեռական հայհոյանքները ՕԿ չեն։
Ու լավ է, որ պետությունն է դրա դեմ պայքարում, հակառակ դեպքում ականատես կլինենք վրեժխնդրությունների, ինչպես եղավ մի հայտնի քֆուրչի բլոգերի հետ, ում Ռեստարտի տղաները աղբամանի մեջ գցեցին»:

























