Վերջին հանդիպմանն այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վերջին հանդիպմանն այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

Վերջին հանդիպմանն այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

Կոնտակտներ կան, գործընկերոջս հետ պարբերաբար աշխատանքային շփումներ կան: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացակական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և անվտանգային հարցերի հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել տարեսկզբին, իսկ դրանից հետո՝ հատկապես օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո, շփումներ եղե՞լ են կողմերի միջև:

«Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ: Բայց նաև առանձին աշխատանքային կոնտակտներ կան, որոնք վերաբերում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը: Այս պահին ավելին չեմ կարող ասել:

Կարծում եմ, որ կոնտակտները կոնստրուկտիվ են, և որոշ ժամանակ անց մենք կունենանք հրապարակելու տեղեկատվություն առ այն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը»,- ասաց նա:

Հարցին՝ փոխկապակցվա՞ծ են օգոստոսի 8-ի դրույթները և սահմանազատման գործընթացը, փոխվարչապետը պատասխանեց.

«Գլոբալ իմաստով, ինչ խոսք, օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա՝ սահմանազատման գործընթացը երկկողմ շարունակելու, և դա, ըստ էության, քննարկվում է:

Բացի դրանից՝ ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և, դիրքից կախված՝ ո՛ր հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք:

Երկուսն էլ, այո՛, սահմանազատում են, բայց այստեղ հնարավոր է, որ արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք: Բայց առանձին, անկախ դրանից, մենք մեր գործընթացը, վստահ եմ, որ կշարունակենք»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Վերջին հանդիպմանն այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման մասին