Ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են. Փաշինյան

Ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են. Փաշինյան

Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է, որ ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են, և իրավապահները պետք է արձագանքեն բոլոր և ցանկացած դեպքի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են օրենքով արգելված գործունեություն անում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վաղարշապատում ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվել են Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին։

«Իմ քաղաքական դիրքորոշումը տարածվում է բոլորի, այդ թվում՝ մեզ վրա, այդտեղ չի կարող լինել տարբերակում։ Իրավապահները հստակ պետք է արձագանքեն։ Դա կարմիր գիծ է մեզ համար, և Հայաստանում նման գործընթացները չեն կարող հեռանկար ունենալ։

Ցավոք, մենք դեռ չունենք մեխանիզմներ։ Մենք վերջին անգամ կոռուպցիայի կանխարգելման խորհրդի նիստում էլ էինք քննարկում, որ այն դեպքերում, երբ ընտրակաշառք է բաժանվում, կամ դեպքեր են արձանագրվում, մենք չունենք մեխանիզմներ ազդեցությունը բանաձևելու, թե դա ի՛նչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, որովհետև մենք Գյումրիում տեսանք իրավիճակ, երբ ընտրակաշառքի բացահայտված դեպք կար, որը ընտրությունների թվաբանության վրա չազդեց։ Չնայած ակնհայտ էր, որ ընտրակաշառքը բաժանվել է և չէր կարող թվերի վրա չազդել։ Բայց հարցն այն է, թե ինչքան է ազդել։

Այս մեխանիզմների մասին պետք է մտածել, բայց հիմնական գործող անձինք այդտեղ պետք է լինեն իրավապահները, որոնք կարողանան հայտնաբերել և միջոցներ ձեռնարկել ընտրակաշառքի և դրան նման, առնչվող, հարակից բոլոր դեպքերում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են. Փաշինյան