Բավականին մեծ թվով քաղաքացիներ դիմել են. Փաշինյանը՝ ձեռք բերված զենքերը ցուցադրելու մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Բավականին մեծ թվով քաղաքացիներ դիմել են. Փաշինյանը՝ ձեռք բերված զենքերը ցուցադրելու մասին

Բավականին մեծ թվով քաղաքացիներ դիմել են. Փաշինյանը՝ ձեռք բերված զենքերը ցուցադրելու մասին

Ես ԱԺ ամբիոնից և նաև ընդդիմությանը առաջարկեցի, որ կարող ենք շրջայց կազմակերպել: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զենքի և սպառազինության ձեռքբերմանը:

«Քանի որ էլի կարծում եմ, որ կարևոր է, որ մեր հանրությունն իմանա՝ այդտեղ էլ ընդդիմության պնդումները սուտ են, մենք այդպիսի առաջարկով ենք հանդես եկել: Այսօր առավոտյան եմ հետաքրքրվել, արդեն բավականին մեծ թվով քաղաքացիներ դիմել են, և մենք առաջիկայում կկազմակերպենք: Բայց ես տեղյակ եմ, որ պաշտպանության նախարարը ընդհանրապես խորհրդարանին՝ ԱԺ-ին է այդ առաջարկությունն արել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է զորահանդես անցկացնելուն, ապա վարչապետը նշեց, որ դրա հետ կապված կան կարծիքներ, թե որտեղ պետք է անել, կան կարծիքներ, որ պետք չէ անել: «Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո ՀՀ-ում էլի ակտիվացել են այդ թեմաները: Անկեղծ ասեմ՝ մենք կենտրոնացած ենք խաղաղության և խաղաղության օրակարգի վրա: Ես կարծում եմ, որ եթե, օրինակ, մենք անեինք նոյեմբերին կամ դեկտեմբերին, եթե որոշում կայացնեինք, շատ տպավորիչ կլիներ, և կարծում եմ, որ նաև մեր այցելությունների մասնակցող քաղաքացիները դրանում կհամոզվեն: Այո՛, բոլոր քաղաքացիները կարող են դիմել, բայց, իհարկե, որոշակի ստուգման գործընթաց կանցնի մեր հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի մենք խնդիրներ չունենանք: Ես զգում եմ որ նման թեմա սկսում են արծարծել, որ եթե կա, ինչո՞ւ եք տանում առանձին ցույց տալիս, հրապարակային ցույց տայիք այդ ամեն ինչը: Գիտեմ, որ կա այդպիսի թեմա, այդ թեման գուցե ակտիվանա, գիտեմ, որ ակտիվանալու են այն անձինք, որոնք դեմ են այդ տրամաբանությանը, բայց կնայենք, կդիտարկենք, կքննարկենք և որևէ որոշում կկայացնենք:

Մեր գործընկերներից շատերը եղել են, տեսել են, նաև ընդդիմությանն եմ առաջարկում, որ կարող ենք կազմակերպել: Եթե իրենք ցանկանան, մենք կարող ենք կազմակերպել և ցույց տալ: Ու սա շատ կարևոր է, եթե իրենց բարձրացրած հարցերի մեջ իրենք անկեղծ են, ասում ենք՝ եկեք տանենք, որ ասում են՝ էս կրճատեցիք, էն քանդեցիք, բանակը վերացրիք, զինված ուժերը վերացրիք, Հայաստանը զինաթափեցիր, ասում ենք՝ լսեք, թեման նուրբ է, չենք կարող բերել ցույց տալ: Ասում ենք՝ եկեք կազմակերպենք, գնացեք տեսեք, եթե դա իրոք իրենց մտահոգում է, ուրեմն րոպե առաջ պետք է այդ հնարավորությունից օգտվեն, եթե չեն օգտվում՝ դա նշանակում է, իրենք ուղղակի հիբրիդի մեջ են»,- ասաց վարչապետը: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Բավականին մեծ թվով քաղաքացիներ դիմել են. Փաշինյանը՝ ձեռք բերված զենքերը ցուցադրելու մասին