Անդրանիկ Քոչարյանը՝ Վանեցյանին գաղտնալսելու և գաղտնալսված նյութեր շրջանառության մեջ դնելու մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանը՝ Վանեցյանին գաղտնալսելու և գաղտնալսված նյութեր շրջանառության մեջ դնելու մասին

Անդրանիկ Քոչարյանը՝ Վանեցյանին գաղտնալսելու և գաղտնալսված նյութեր շրջանառության մեջ դնելու մասին

Գաղտնալսումներ ոչ միայն անում է ԱԱԾ-ն, բայց դուք տեսաք, որ գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որը ԱԱԾ տնօրեն էր: Դժվար թե պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե գաղտնալսումները երբեմն արվում են առանց օրենքները պահպանելու:

«Երբ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենի պաշտոնը չէր զբաղեցնում, ես իրեն հարց եմ տվել: Ինքը ասաց, որ մենք բացահայտել ենք: Ես ասել եմ՝ էդ դեպքում ասա՛ անունը՝ ո՞վ է արել, կամ որտեղից են արել: Ինչ-որ սխեմաներ ասեցին՝ դրսից, ներսից և այլն, բայց դա բավարար չէր: Պարոն Վանեցյանին Գլխավոր դատախազությունը պետք է ավելի հստակ հարցեր տար և ասեր՝ որտեղի՞ց ձեզ տեղեկություն, թե ձեզ ով է գաղտնալսել, որովհետև գաղտնալսել ԱԱԾ տնօրենին նշանակում է գաղտնալսել պետական բոլոր կառույցներին՝ փակ և բաց, որն անթույլատրելի է օտարների կողմից:

Ինչ վերաբերում է գաղտնալսված նյութերը շրջանառության մեջ լինելուն, կարծում եմ, որ մեր համապատասխան կառույցները պետք  է ոչ միայն ուսումնասիրեն, այլև բացահայտեն: Եթե գաղտնալսումը արվել է ՀՀ պատկան մարմինների կողմից, ապա նա ո՞նց կարող է իր գաղտնիության տիրույթից դուրս գալ: Եվ այդ բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի այդ գայթակղությունը՝ սկսած շարքային գաղտնալսողից, վերջացրած որոշում կայացնողով, այդ հնարավորությունից զրկված լիներ, որովհետև այդ տեխնիկական միջոցների վրա նաև մարդիկ են աշխատում: Այդ մարդկանց լսածն ի վիճակի են... որ ինչ-որ ձայնագրություններ իրենք անեն և օգտագործեն այլ նպատակով:

Ա՛յ դրա բացահայտումը շատ կարևոր է մեր երկրի ներսում անվստահության հարցերի շուրջ մթնոլորտը փոխելու համար»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Անդրանիկ Քոչարյանը՝ Վանեցյանին գաղտնալսելու և գաղտնալսված նյութեր շրջանառության մեջ դնելու մասին