ՀՀ որևէ վարչապետ չի կարող հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյանը՝ անկլավներին վերաբերող հարցի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ որևէ վարչապետ չի կարող հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյանը՝ անկլավներին վերաբերող հարցի մասին

ՀՀ որևէ վարչապետ չի կարող հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյանը՝ անկլավներին վերաբերող հարցի մասին

Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև անկլավներին վերաբերող հարցին, նշեց՝ ինքը անկլավներին վերաբերող գրառում արել է, որովհետև չի կարող այսպիսի գրառում չանել:

«ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ չի կարող հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից: Եվ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի»,- պարզաբանեց վարչապետը:

Ճշտող հարցին՝ ինչ ճանապարհով է դա տեղի ունենալու, վարչապետը պատասխանեց՝ սահմանազատման:

«Սահմանազատման գործընթացի ճանապարհով: Մենք ասել ենք նաև, որ մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք և ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի»,- հայտնեց վարչապետը:

Ինչ վերաբերում է սցենարներին, նշեց՝ նախ՝ սահմանազատման արդյունքում պետք է արձանագրվի՝ ինչ պետք է տեղի ունենա սահմանազատման արդյունքում:

«Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը: Երբ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի և կարձանագրվի, այդ ժամանակ մնացած բոլոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ օրինակ՝ Արծվաշենի դեպքում քննարկվում է, որ արժե այլ սցենարների գնալ և այլն, և այլն:

«Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ՝ առանց ՀՀ ժողովրդի կամարտահայտման»,- ընդգծեց վարչապետը:

Ըստ վարչապետի՝ եթե խոսք լինի տարածքի փոխանակման մասին, հստակ է, որ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել: 

«Ընդ որում՝ դա իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ: Նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության՝ դա տեղի ունենալ չի կարող»,- հավելեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, դրա գործընթացի վերաբերյալ ամբողջ իրավական շրջանակը երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, ու այդ շրջանակում տեղի պետք է ունենան աշխատանքներ:

Վարչապետն ընդգծեց՝ իր ասածը ամբողջությամբ տեղավորվում է նախկինում իր ասածների մեջ: 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում որ Արծվաշենը վերադարձնելու մասին խոսելիս սցենարների մասով կա համաձայնություն, վարչապետը հերքեց:

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը օրեր առաջ Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ որևէ վարչապետ չի կարող հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյանը՝ անկլավներին վերաբերող հարցի մասին