Հիմնանորոգվում է Վերիշենից մինչև Խոզնավար 18.3 կմ ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Վերիշենից մինչև Խոզնավար 18.3 կմ ճանապարհը հիմնանորոգվում է։
Շուրջ 16 կմ տեղամասում, որտեղ արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը, կատարվում են գծանշման աշխատանքներ։
Մոտ 2 կմ հատվածում հիմնանորոգման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։


























