Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են Հայաստան-Դանիա համագործակցության ընդլայնման ուղիները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են Հայաստան-Դանիա համագործակցության ընդլայնման ուղիները

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են Հայաստան-Դանիա համագործակցության ընդլայնման ուղիները

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենի առանձնազրույցը։ Հաջորդիվ նախարարների քննարկումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ամբողջ օրակարգը՝ պայմանավորվելով ակտիվ քաղաքական երկխոսության, տնտեսական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով նպաստել գործընկերության խորացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական հնարավորությունները, այդ թվում՝ գործարար կապերի, ներդրումների խթանման, նորարարությունների, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում հնարավոր կոնկրետ ծրագրերը։ Երկուստեք շեշտվել է, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը և Դանիան մոտ են միմյանց՝ ժողովրդավարական սկզբունքների և համախոհ գործընկերությունների զարգացման հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Նախարար Միրզոյանը կարևորել է Դանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ շնորհակալություն հայտնելով Դանիայի կողմից նախաձեռնված «2023-2026 թթ. Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ծրագրում Հայաստանի ընդգրկման համար։

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով նաև ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը: Արարատ Միրզոյանը շնորհավորել է դանիացի գործընկերոջը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող կազմակերպման կապակցությամբ՝ բարձր գնահատելով դանիացի գործընկերների կողմից արտահայտված՝ Երևանում առաջիկա ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստման շրջանակներում փորձի փոխանակման և համագործակցության պատրաստակամությունը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համատեքստում անդրադարձ է կատարվել կապուղիների ապաշրջափակման հնարավորություններին, որոնց արդյունավետ իրացումը կնպաստի նաև Եվրոպա-Կենտրոնական Ասիա հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը:

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են Հայաստան-Դանիա համագործակցության ընդլայնման ուղիները
Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են Հայաստան-Դանիա համագործակցության ընդլայնման ուղիները
Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են Հայաստան-Դանիա համագործակցության ընդլայնման ուղիները

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են Հայաստան-Դանիա համագործակցության ընդլայնման ուղիները