Տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու. Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու. Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու. Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Այս պահին չեմ կարող ասել՝ կա՞ հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար: Տեքստը պատրաստ է, տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու: Մեր ակնկալիքն է, որ հնարավորինս շուտ ստորագրեն այն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Բայց դուք գիտեք, որ Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի նախապայման չէ»,- ասաց նա:

Լրագրողը հստակեցրեց՝ Սահմանադրության փոփոխության թեմա՞ն է, Խանդանյանը պատասխանեց՝ այո՛:

Լրագրողն արձագանքեց՝ այսինքն՝ փակուղային իրավիճա՞կ է, Խանդանյանը պատասխանեց. «Ես չէի ասի՝ խաղաղության պայմանագրի մասով փակուղային իրավիճակ է, որովհետև մեկ տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնությունն էր համարվում փակուղային, բայց, ի վերջո, մարտին կարողացանք համաձայնեցնել տեքստը և օգոստոսին ստորագրել այն, ուստի ավելի շատ բանակցելով, ավելի շատ դիվանագիատական ջանք ներդնելով՝ կարծում եմ՝ հնարավոր կլինի մոտ ապագայում [պայմանագրի ստորագրումը]»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու. Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին