1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

 1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան

 1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան

Կարծում եմ, որ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմ, հետևյալն է: Այն տարիներին, երբ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի Ադրբեջանի ռազմական բյուջեի հետ հարաբերակցությունը մեկը մեկինից չդառնար մեկը հինգին՝ 2008 թվականի դրությամբ: 

Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Այդ տարիները պետք էր օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար: Այ դա է եղել պատճառը 44-օրյա պատերազմի, երբ բալանսն այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք: Ինչի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, երբ ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է, և Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն է ավելանում, ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում: Ինքը պետք է սպասեր, որ այդ համամասնությունը փոխվեր իր օգտին»,- ասաց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի պնդումներին, թե իր իշխանության տարիները եղել են խաղաղ, Ռուբինյանը հակադարձեց՝ դրանք եղել են խաղաղ, պարտքով վերցրած տարիներ:

«Եթե 1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները: Այ դա է նպաստել պատերազմի սկսվելուն»,- հայտարարեց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1.  1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան