«Նյուզ Մաքս»-ը պատրաստակամ է տեղեկատվական ոլորտում արդյունավետ համագործակցության. մեդիա հոլդինգի հիմնադիրը՝ Փաշինյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

«Նյուզ Մաքս»-ը պատրաստակամ է տեղեկատվական ոլորտում արդյունավետ համագործակցության. մեդիա հոլդինգի հիմնադիրը՝ Փաշինյանին

«Նյուզ Մաքս»-ը պատրաստակամ է տեղեկատվական ոլորտում արդյունավետ համագործակցության. մեդիա հոլդինգի հիմնադիրը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան «Նյուզ Մաքս» մեդիա հոլդինգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ռուդիին։

Վարչապետը ողջունել է վերջին շրջանում «Նյուզ Մաքս»-ի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը և կարևորել հայաստանյան և ամերիկյան ԶԼՄ-ների միջև համագործակցության զարգացմանը միտված նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություն է երկու երկրների միջև փոխադարձ ընկալման ու փոխվստահության խորացման համար։ Հանդիպման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները ներկայումս գտնվում են բարձր մակարդակի վրա և հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության համընդհանուր արժեքների վրա։

Քրիստոֆեր Ռուդին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ «Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային գործընթացների լուսաբանմամբ։ Նա նշել է, որ մեդիա հոլդինգը կարևորում է Հայաստանի` խաղաղությանն ու կայունությանը միտված քայլերը և պատրաստակամ է տեղեկատվական ոլորտում արդյունավետ համագործակցության։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային տեղեկատվական միջավայրում Հայաստանի ներկայության ընդլայնման, պետական հաղորդակցության արդյունավետության բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորություններին։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. «Նյուզ Մաքս»-ը պատրաստակամ է տեղեկատվական ոլորտում արդյունավետ համագործակցության. մեդիա հոլդինգի հիմնադիրը՝ Փաշինյանին