Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իմպլեմենտացման քննարկումները մեկնարկել են. ՆԳՆ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իմպլեմենտացման քննարկումները մեկնարկել են. ՆԳՆ

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իմպլեմենտացման քննարկումները մեկնարկել են. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նոյեմբերի 6-ին ուղեկցել են Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին՝ ՄՔԾ ենթակայությամբ գործող «Հատուկ կացարան» ՊՈԱԿ այցելության ընթացքում։ 

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, Նելլի Դավթյանը ներկայացրել է ընթացիկ կացարանի պայմանները, կարիքներն ու առկա խնդիրները՝ նշելով, որ գործող 22 սենյակներում ներկայումս տեղավորվել են շուրջ 60 ապաստան հայցողներ, մինչդեռ կարիքը զգալիորեն մեծ է։

Յոհաննես Լուխները շրջել է տարածքում, զրուցել ապաստան հայցողների հետ, հետաքրքրվել նրանց ծագման հիմնական երկրներով, կեցության պայմաններով և հայցերի քննության ընթացակարգերով։

Այնուհետև հյուրին ներկայացվել է Աբովյան քաղաքի նորակառույց կացարանը, որը շուտով կհանձնվի շահագործման։ Նշվել է, որ շինարարությունն իրականացվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի աջակցությամբ՝ Գերմանիայի, Դանիայի և Նիդերլանդների կառավարությունների ֆինանսավորմամբ։

Շրջայցի ընթացքում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ապաստանի հայցերի տարեկան միջին ցուցանիշները՝ նշելով, որ եթե նախորդ տարիներին դրանք կազմել են միջինում 200-250, ապա վերջին տարիներին հասել են 800-900-ի։ Նա նաև անդրադարձել է ապաստանի և փախստականության ոլորտը կարգավորող օրենքում նախատեսվող փոփոխություններին։

ԵՄ պատվիրակության անդամներն այցելել են ընտանեկան և ստանդարտ սենյակներ, ծանոթացել ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի աջակցությամբ ձեռք բերված կահավորանքին։ Նշվել է, որ նոր կացարանը հնարավորություն կտա միաժամանակ տեղավորել մինչև 120 անձ։

Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության Հայաստան այցի շրջանակում կայացել են նաև հանդիպումներ, որոնց մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանը, ինչպես նաև ԱԳՆ ու ՆԳՆ ներկայացուցիչներ։

Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և դրա կատարման հենանիշները։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում անդրադարձել է ներքին անվտանգության համակարգերի բարելավմանը վերաբերող դրույթներին՝ ընդգծելով հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունման ու իրականացման, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացման, հանրային իրազեկման ընդլայնման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացմանը վերաբերող հարցեր։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է փաստաթղթերի անվտանգության համալիր էկոհամակարգի ստեղծման գործընթացը, ՀՀ քաղաքացիության օրենսդրության վերանայման ուղղությունները, ինչպես նաև վերադարձի և վերաինտեգրման համակարգերի ամրապնդման քայլերը։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, հակախտրականության օրենսդրության հզորացման և կիրառման, անձնական տվյալների պաշտպանության համակարգը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացման հարցերին։

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանը ներկայացրել է սահմանների համալիր (ինտեգրված) կառավարման, սահմանային ստուգումների և հսկողության կատարելագործման, ինչպես նաև տվյալների փոխանակման ու փոխգործակցության ամրապնդման հարցեր։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իմպլեմենտացման քննարկումները մեկնարկել են. ՆԳՆ