Ես և Թրամփը թշնամիներ չենք. Զելենսկի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ես և Թրամփը թշնամիներ չենք. Զելենսկի

Ես և Թրամփը թշնամիներ չենք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և բրիտանական The Guardian թերթի լրագրող Լյուկ Հարդինգի հարցազրույցի ժամանակ Կիևի Մարիինյան պալատում, որտեղ տեղի է ունեցել հարցազրույցը, էլեկտրաէներգիան անջատվել է։

«Դե, կյանքն այդպիսին է»,- կատարվածը մեկնաբանել է Ուկրաինայի ղեկավարը։ Լրագրողն առաջարկել է շարունակել հարցազրույցն առանց համաժամանակյա թարգմանության՝ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով, ինչին Զելենսկին համաձայնել է։ Այնուհետ էլեկտրաէներգիան մատակարարումը վերականգնվել է:

Հարցազրույցում անդրադարձ է եղել Թրամփ-Զելենսկի վերջին հանդիպմանը:

«Ֆայնենշլ թայմսն» ավելի վաղ հաղորդել էր, որ հոկտեմբերի 17-ին բանակցությունների ժամանակ Թրամփը կոչ է արել Զելենսկուն ընդունել Ռուսաստանի կողմից առաջարկվող կարգավորման պայմանները՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Ուկրաինան «կհայտնվի կործանման առջև», և մի կողմ է նետել առաջնագծի քարտեզները:

Զելենսկու խոսքով՝ նման բան տեղի չի ունեցել, և հանդիպումն այլ կերպ է ընթացել. «Նա ոչինչ չի խոսել: Ես վստահ եմ դրանում»: Զելենսկին ասել է, որ ուկրաինական պատվիրակությունն ամերիկյան պատվիրակությանը երեք պաստառ է ներկայացրել՝ ուրվագծելով Մոսկվային «թուլացնելու» և նրան բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար նախատեսված միջոցառումները, այդ թվում՝ զենքի մատակարարումները և պատժամիջոցները:

Զելենսկին նաև հայտարարել է, որ «չի վախենում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, և հերքել է իրենց վերջին հանդիպման ժամանակ տեղի ունեցած վիճաբանության մասին տեղեկությունները։

«Աշխարհում բոլորը վախենում են Թրամփից: Մենք Ամերիկայի թշնամիները չենք։ Մենք ընկերներ ենք։ Ուրեմն ինչի՞ց պետք է վախենանք»,- ասել է նա և Միացյալ Նահանգներին անվանել Ուկրաինայի ռազմավարական գործընկեր։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ն օգնել է իրեն «հարաբերություններ կառուցել Թրամփի հետ»։ ԱՄՆ առաջնորդը, ըստ Զելենսկու, հարգում է թագավորին և նրան համարում է «շատ կարևոր անձնավորություն»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Ես և Թրամփը թշնամիներ չենք. Զելենսկի