Սլովակիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ՌԴ ակտիվների օգտագործմանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սլովակիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ՌԴ ակտիվների օգտագործմանը

Սլովակիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ՌԴ ակտիվների օգտագործմանը

Սլովակիան դեմ կարտահայտվի և չի աջակցի Եվրամիությունում արգելափակված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Pravda-ն՝ վկայակոչելով Սլովակիայի վարչապետի հայտարարությունը։

«Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ չի աջակցի Եվրոպական միությունում արգելափակված 140 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվների օգտագործմանը Ուկրաինայի վերականգնման կամ օգնության համար»,-նշել է աղբյուրը։

Նշվում է, որ Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Սլովակիա, սակայն նա չի նշել իր ժամանման ժամկետները։ Ֆիցոն նաև հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կայցելի Բրատիսլավա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Սլովակիայի վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Չեխիայում ձևավորվող կառավարությունը կնպաստի Վիշեգրադյան խմբի անդամ պետությունների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան և Չեխիա) միջև համագործակցության վերականգնմանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Սլովակիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ՌԴ ակտիվների օգտագործմանը