Վերջին տարիներին տեսել եմ տեխնիկաներ ու խոցման միջոցներ, որոնց մասին լսել էի միայն աշխարհի առաջատար բանակների կոնտեքստում. Դանիել Իոնիսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վերջին տարիներին տեսել եմ տեխնիկաներ ու խոցման միջոցներ, որոնց մասին լսել էի միայն աշխարհի առաջատար բանակների կոնտեքստում. Դանիել Իոնիսյան

Վերջին տարիներին տեսել եմ տեխնիկաներ ու խոցման միջոցներ, որոնց մասին լսել էի միայն աշխարհի առաջատար բանակների կոնտեքստում. Դանիել Իոնիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.

«Քանի թեման բացվել է, ասեմ, որ ես տեսել եմ վերջին տարիներին ԶՈւ սպառազինության ընդունած ինքնագնաց, քարշակվող ու համազարկային հրետանային, հակատանկային, հակաօդային, հակառադիոլոկացիոն, հետախուզական, ավիացիոն, ռադիոէլեկտրոնային պայքարի, քիմպաշտպանության, անձնակազմի զրահապատ տեղափոխման, հրաձգային ու սանէվակուացիոն սպառազինություններ ու տեխնիկաներ։

Այդ թվում տեսել եմ տեխնիկաներ ու խոցման միջոցներ, որոնց մասին լսել էի միայն աշխարհի առաջատար բանակների կոնտեքստում... Եվ անգամ զենքեր, որ չգիտեի, որ աշխարհում տենց խոցման միջոց կա։

Հետևել եմ նաև հետևակի ու հրետանավորների մարտական պատրաստության պարապմունքներին։ Տեսել եմ գերժամանակակից վարժասարքերը, որոնք այդ նպատակի համար օգտագործվում են։ Որոշ վարժասարքեր նաև անձամբ եմ փորձարկել։

Ընդորում, այդ ամենի մի զգալի մասը տեղական արտադրության էր, իսկ մեծ մասը` մոլորակի տարբեր (առաջատար) երկրներից գնված։

Եղել եմ հանրապետության տարբեր մասերում կառուցվող ու կառուցված պաշտպանական ինժիներական կառույցներում։

Այս ամենը որակով, սերնդով, անգամ դարաշրջանով այնպիսին է, որ մենք 2020 թվականին չենք էլ երազել այս մակարդակի զենքերի, զինամթերքների,  տեխնիկաների, պաշտպանական կառույցների, վարժասարքերի ու մարտական պատրաստության մակարդակի մասին։ Հավատացեք, դուք կնախանձեիք իմ աչքերին։

Ու որքան էլ դժգոհ լինենք բանակում որոշ պրոցեսների դանդաղությունից, պետք է արձանագրենք, որ մենք ունենք բանակ, որից երբեք չենք ունեցել։

Բանակը (և արտաքին քաղաքականությունը) դարձել է այնպիսին, որ մեզ հետ համագործակցելը լինի ավելի շահավեք, քան մեզանից ուժով խլելը»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Վերջին տարիներին տեսել եմ տեխնիկաներ ու խոցման միջոցներ, որոնց մասին լսել էի միայն աշխարհի առաջատար բանակների կոնտեքստում. Դանիել Իոնիսյան