Մեր երեխաների դպրոցները ու բանակը՝ մետաղալոմ, քո կաբինետը՝ շեն. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մեր երեխաների դպրոցները ու բանակը՝ մետաղալոմ, քո կաբինետը՝ շեն. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանին

Մեր երեխաների դպրոցները ու բանակը՝ մետաղալոմ, քո կաբինետը՝ շեն. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահի հարցազրույցին.

«Ես երկու հարց ունեմ Մերժվածին. 
Դու գիտակցո՞ւմ ես, որ երբ դու ֆինանսավորում ես երկու շան լակոտի՝ մեկ Միշիկի, մեկ Ռոբոյի ձեռամբ, ու նաև հարցազրույց տալիս  այս կյանքում ոչնչի չհասած երկու լածիրակներին, դո՛ւ անձամբ, ԴՈ՛Ւ, այլևս կիսում ես այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները: Մակարդակի մասին չեմ խոսում, քո վարկանիշն ու վիճակն իրանք են, ինչ խոսք:
Երկրորդը.
Էդ, որ դու ու ընդդիմադիր դաշտի տարբեր ներկայացուցիչները, լրագրողներն իրենց ճղում են, արցունքներն աչքերին խոսում 44-օրյա պատերզմի   հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հրապարակային լինելու և կարևոր լինելու մասին, բա հեսա մի ամիսը լրանումա, ինչի՞ ընդդիմադիր 4 տասնյակին հասնող պատգամավորներից ընդամենը երկուն են գնացել ու կարդացել՝ Տիգրանը Աբրահամյան ու Գեղամը Մամուկյան, տեսնեն այդ կարևորագույն, իշխանության կողմից իբր թաքցված զեկույցը: Ինչի՞ չեք գնում կարդաք ու հրապարակեք, պատմեք ժողովրդին, հը՞ն:

Կամ դու չգիտե՞ս, որ նման զեկույցները չէին կարող գաղտնիության բերումով հրապարակվել լիագումար բաց նիստում:
Ամոթը լավ բան է, սուտ խոսալն էլ պետք է չափ ունենա: Կա՛մ արի բանավեճի, կա՛մ մի խոսիր, վերջնական մոռանանք քեզ ու քո բանդան:

2021 թվականի ընտրությունների այս լուսանկարներն էլ դնում եմ, որ երեկ գլուխ էիր գովում, որ 25 տարի պետությանն իբր ծառայել ես, մի հատ տեսնես՝ ինչ վիճակում էիր մեզ դպրոց ու մանկապարտեզ հանձնել, քո 25 տարի պետությանը ծառայելու արդյունքն է: 
Բա աշխատեսենյակդ հո սենց վիճակում չէ՞ր լինի, մեր երեխաների դպրոցները ու բանակը՝ մետաղալոմ, քո կաբինետը՝ շեն»,-գրել է Սիմոնյանը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Մեր երեխաների դպրոցները ու բանակը՝ մետաղալոմ, քո կաբինետը՝ շեն. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանին