Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը» խորագիրը:

«Շատ քաղաքացիներ, եթե ոչ բոլորը, հարց են տալիս՝ պատմությունը՝ պատմություն, հաստատված խաղաղությունը՝ խաղաղություն, բայց ինչպե՞ս ենք պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, մանավանդ որ տեսնում ենք՝ խաղաղության հայտարարությունների արանքում հնչում են հայտարարություններ, որոնք չեն բխում հաստատված խաղաղության տրամաբանությունից։

Իմ պատասխանն այս հարցին էլի նույնն է՝ լեգիտիմություն։ 

Հիմա փորձեմ կարճ բացատրել, թե ինչ է լեգիտիմությունը:

Լեգիտիմիությունը մեր միջազգայնորեն ճանաչված՝ 29 743 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։ Այդ լեգիտիմությունը մեզ թույլ է տալու երկու բան։

Առաջինը, որ մենք, ի տարբերություն նախկինի, որևէ սահմանափակում չունենանք աշխարհի որևէ գործընկերոջ հետ որևէ տեսակի ռազմատեխնիկական համագործակցություն սահմանելու և աշխատելու, զենք-զինամթերք ձեռք բերելու՝ ըստ անհրաժեշտության, ինչն այսօր գործնականում տեղի է ունեցել․ մեր՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ երկրները հերթով մեզ հետ սպառազինության և ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հանում են։

Բայց այս ամեն ինչը պատերազմի համար պետք չէ, խաղաղության համար է պետք։ Որովհետև լեգիտմությունը՝ մեր բոլոր դիրքորոշումների և մեր քաղաքականությունների հիմնվելը մեր ինքնիշխան և լեգիտիմ իրավունքների վրա, ուրիշներին սահմանափակում է բոլոր դեպքերում, և մեր հնարավորությունները մեծացնում է բոլոր դեպքերում։

Հետևաբար լեգիտիմությունն է առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը երկարաժամկետ կտրվածքով։

Այդ թվում՝ նաև լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը և անում ենք»,- ասում է վարչապետը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել