ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի մասնակցությունն անվտանգության և հանցավորության դեմ պայքարի նախագծերին. «Ռուսթավի 2» — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի մասնակցությունն անվտանգության և հանցավորության դեմ պայքարի նախագծերին. «Ռուսթավի 2»

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի մասնակցությունն անվտանգության և հանցավորության դեմ պայքարի նախագծերին. «Ռուսթավի 2»

Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային նախագծերին։ Այդ մասին ասվում է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու՝ երկրի արտաքին գործերի նախարարությանն ուղղված նամակում՝ հայտնում է «Ռուսթավի 2»-ը։

«Վրաստանում տեղի ունեցած բացառիկ հանգամանքների կապակցությամբ և 2024 թվականի հունիսի 27-ին Եվրոպական խորհրդի եզրակացության համաձայն, որի արդյունքը ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի դե ֆակտո կասեցումն էր, տեղեկացնում եմ, որ Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության հետագա տարածաշրջանային նախագծերին կասեցվել է»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբիշվիլուն ուղղված նամակում:

Հերչինսկին նամակում հստակեցրել է, որ խոսքը երեք նախագծի մասին է՝ Եվրոպոլի աջակցությամբ Արևելյան գործընկերությունում կազմակերպած հանցավորության դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության (TOPCOP II) և ԵՄ- ում թմրանյութերի մոնիթորինգի նախագծի (EU4MD II): Ծրագրերից Վրաստանի հեռացումը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 15-ից և վերաբերում է Վրաստանի ՆԳՆ և արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի մասնակցությունն անվտանգության և հանցավորության դեմ պայքարի նախագծերին. «Ռուսթավի 2»