Զոհրան Մամդանին հաղթել է. Նյու Յորքն առաջին անգամ մահմեդական քաղաքապետ ունի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Զոհրան Մամդանին հաղթել է. Նյու Յորքն առաջին անգամ մահմեդական քաղաքապետ ունի

Զոհրան Մամդանին հաղթել է. Նյու Յորքն առաջին  անգամ մահմեդական քաղաքապետ ունի

Զոհրան Մամդանին նոյեմբերի 4-ին Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունում համոզիչ հաղթանակ է տարել՝ նախնական ոչ պաշտոնական արդյունքներով ստանալով ձայների 50,4 տոկոսը: Այդ մասին գրում են միջազգային լրատվամիջոցները:

Երկու այլ թեկնածու՝ հանրապետական ​​Քուրթիս Սլիվան և Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն, որը մասնակցել էր որպես անկախ թեկնածու, ստացել են ձայների,  համապատասխանաբար, 7,1 և 41,6 տոկոսը:

Նյու Յորքի նոր քաղաքապետը՝ Զոհրան Մամդանին, 34 տարեկան է:

Զոհրան Մամդանին ներգաղթյալ  ամերիկացի է։ Ծնվել է Ուգանդայում՝ հնդկական ծագում ունեցող ծնողների ընտանիքում։ Մայրը՝ Միրա Նաիրը, հայտնի ամերիկացի հնդիկ կինոռեժիսոր է, հայրը՝ Մահմուդ Մամդանին, ուգանդացի ակադեմիկոս է՝ հնդկական ծագումով։ Հինգ տարեկանում Զոհրան Մամդանիի ընտանիքը Ուգանդայից տեղափոխվել է Հարավային Աֆրիկա, իսկ ընդամենը երկու տարի անց՝ Նյու Յորք։

Նա ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2018 թվականին։ 2025 թ. սկզբին Զոհրան Մամդանին ամուսնացել է սիրիական ծագումով նկարիչ Ռամա Դուվաջիի հետ։ Ընտրությունում հաղթելուց հետո Մամդանին դարձավ Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետը։

2024 թվականի հոկտեմբերին, երբ Մամդանին հայտարարեց ԱՄՆ ամենամեծ քաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, քչերն էին հավատում որ կհաջողի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թաքցնում Զոհրան Մամդանիի նկատմամբ իր բացասական վերաբերմունքը։ Քվեարկության նախօրեին նա իր սոցիալական ցանցում արված գրառմամբ հայտարարել էր, որ եթե Մամդանին հաղթի, Սպիտակ տունը, հավանաբար, դաշնային միջոցներ չի հատկացնի Նյու Յորքին՝ օրենքով սահմանված նվազագույնից ավելի։

Դոնալդ Թրամփը նախկինում Զոհրան Մամդանիին անվանել էր «կոմունիստ խելագար» և «աղետ, որը սպասում է իր ժամին»։ Մամդանին հակադարձել էր, որ կփորձի համագործակցել նախագահ Թրամփի հետ քաղաքի բարօրության համար, բայց չի վախենա նրանից։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Զոհրան Մամդանին հաղթել է. Նյու Յորքն առաջին անգամ մահմեդական քաղաքապետ ունի