Եվս մեկ լավ լուր ապաշրջափակումից. Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից.
այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,-գրել է Պապոյանը:

























