Չինական, հնդկական և թուրքական նավթավերամշակման գործարանները կրճատում են ռուսական նավթի ներմուծումը. Bloomberg — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Չինական, հնդկական և թուրքական նավթավերամշակման գործարանները կրճատում են ռուսական նավթի ներմուծումը. Bloomberg

Չինական, հնդկական և թուրքական նավթավերամշակման գործարանները կրճատում են ռուսական նավթի ներմուծումը. Bloomberg

Bloomberg-ի տվյալով՝ Չինաստանի պետական Sinopec-ը և PetroChina-ն արդեն չեղարկել են ՌԴ-ից հումքի մի շարք գնումներ: Նրանք նաև շարունակում են ձեռնպահ մնալ գնումներ անելուց։ Կազմակերպություններին միացել են նաև փոքր մասնավոր նավթավերամշակման գործարաններ՝ վախենալով «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» դեմ ԱՄՆ պատժամիջոցներից: Դա արդեն պատահել է Shandong Yulong Petrochemical նավթաքիմիական ընկերության հետ, որը հայտնվել է Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի սև ցուցակում։

Գնորդների գործադուլի քայլն ազդել է Չինաստան ռուսականնավթի արտահանման գրեթե 45%-ի վրա, գնահատում է Rystad Energy-ն:

Ամերիկյան պատժամիջոցներիպատճառով ռուսական նավթի գնումները դադարեցրել են նաև մի շարք հնդկական նավթավերամշակման ձեռնարկություններ, այդ թվում՝ Mangalore Refinery and Petrochemicals-ը, HPCL-Mittal Energy-ն և Reliance Industries-ը: Երկրի խոշորագույն նավթավերամշակող Indian Oil-ը, սակայն, կարճ դադարից հետո վերսկսել է Urals տեսակի նավթի ներմուծումը այն ընկերություններից, որոնք պատժամիջոցների տակ չեն հայտնվել:

Խնդիրների են հանդիպել նաև թուրքական նավթային ընկերությունները: Երկրի ամենամեծ՝ STAR նավթավերամշակման գործարանը, որը գրեթե բացառապես օգտագործում էր ռուսական նավթ, սկսել է խմբաքանակներ գնել Իրաքից և Ղազախստանից՝ դեկտեմբեր ամսվա մատակարարումների համար: Tupras խոշոր թուրքական նավթավերամշակման գործարանն էլ որոշել է ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի օգտագործումն իր գործարաններից մեկում՝ ԵՄ-ին վառելիք վաճառելու հնարավորությունը պահպանելու համար։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Չինական, հնդկական և թուրքական նավթավերամշակման գործարանները կրճատում են ռուսական նավթի ներմուծումը. Bloomberg