Թրամփը կոչ է անում միջուկային զինանոցների կրճատման՝ քննարկելով հարցը Պուտինի և Սի Ծինփինի հետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Թրամփը կոչ է անում միջուկային զինանոցների կրճատման՝ քննարկելով հարցը Պուտինի և Սի Ծինփինի հետ

Թրամփը կոչ է անում միջուկային զինանոցների կրճատման՝ քննարկելով հարցը Պուտինի և Սի Ծինփինի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար տեսնել միջուկային զենքի զինանոցների կրճատում ամբողջ աշխարհում, և արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ 

Այս և այլ հարցերի վերաբերյալ Թրամփը խոսել է ամերիկյան CBS News-ին տված լայնածավալ հարցազրույցում։ 

«Մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ այլ երկիր աշխարհում։ Եվ կարծում եմ, որ մենք պետք է ինչ-որ քայլ ձեռնարկենք ապամիջուկայնացման ուղղությամբ։ Ես այս հարցը քննարկել եմ թե՛ նախագահ Պուտինի, թե՛ նախագահ Սիի հետ։ Մենք բավարար քանակությամբ միջուկային զենք ունենք ամբողջ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար։ Ռուսաստանը շատ միջուկային զենքեր ունի, Չինաստանն էլ կունենա։ Այս պահին ունեն որոշակի քանակությամբ»,- ասել է Թրամփը։ 

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է տասնյակ տարիներ անց հանձնարարել Պենտագոնին սկսել միջուկային զենքի փորձարկումները՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դա անհրաժեշտ է՝ տեսնելու համար, թե ինչպես են այդ զենքերն աշխատում։ Բացի այդ, նա ընդգծել է, որ միջուկային զենքի փորձարկումներ անում են Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, հետևաբար նա չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները լինի «միակ երկիրը, որը փորձարկումներ չի անում»։

«Այո, մենք մյուս երկրների նման միջուկային զենքի փորձարկումներ ենք անելու»,- հաստատել է Թրամփը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Թրամփը կոչ է անում միջուկային զինանոցների կրճատման՝ քննարկելով հարցը Պուտինի և Սի Ծինփինի հետ