Իրանի նախագահը խոստացել է վերականգնել երկրի միջուկային օբյեկտները ավելի մեծ հզորությամբ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը կվերականգնի իր միջուկային օբյեկտները «ավելի մեծ հզորությամբ»: Այս մասին այսօր հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը։
Իրանի ղեկավարը ընդգծել է, որ երկրի ողջ միջուկային գործունեությունն ուղղված է քաղաքացիական խնդիրների լուծմանը և բնակչության կյանքի բարելավմանը։
«Գիտությունը մեր գիտնականների մտքում է, և շենքերի ու գործարանների ոչնչացումը խնդիր չի. մենք ամեն ինչ կվերականգնենք՝ ավելի մեծ հզորությամբ», - ասել է Փեզեշքիանը։

























