Հովհաննավանքում դեռ մարդ չկա, բայց հաղորդում են լարված իրավիճակի մասին. Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակումներին, որոնցում նշվում է, թե Հովհաննավանքում լարված իրավիճակ է։
«Հովհաննավանքում դեռ մարդ չկա, բայց ընդդիմադիր լրատվականները «լարված իրավիճակի» մասին են հաղորդում։
Երևի հենց իրենք էլ պիտի փորձեն լարել, հենա միանգամից վերնագիրը գրել՝ սպասում են, որ գործի անցնեն», — գրել է Ալեքսանյանը։
Գրառմանը պատգամավորը կցել է նաև լուսանկար, որտեղ երևում է, որ վաղ առավոտյան Հովհաննավանքում միայն դեռ լրագրողներ են ։


























