Բուլղարիան դադարեցնում է վառելիքի արտահանումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Բուլղարիան դադարեցնում է վառելիքի արտահանումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով

Բուլղարիան դադարեցնում է վառելիքի արտահանումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով

Բուլղարիան ժամանակավորապես դադարեցնում է դիզելային և ավիացիոն վառելիքի արտահանումը, այդ թվում՝ դեպի ԵՄ այլ երկրներ, ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի կողմից «Ռոսնեֆտ»-ի և «Լուկoյլ»-ի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին՝ հաղորդում է dpa-ն:

Պարբերականը հիշեցնում է, որ բուլղարական Բուրգաս քաղաքից ոչ հեռու գտնվում է «Լուկօյլ-Նեֆտոխիմ» նավթավերամշակման գործարանը: Ավելին՝ ռուսական ընկերությունն այդ երկրում կառավարում է բենզալցակայանների ցանցը: Պատժամիջոցները վերաբերում են նրա բոլոր բուլղարական ակտիվներին:

Իշխող կոալիցիայի անդամները վստահեցրել են, որ երկիրն ունի վառելիքի բավարար պաշարներ մի քանի ամիսների համար: Արտահանումը դադարեցնելու օրինագծին աջակցել է խորհրդարանի 135 անդամ, դեմ է քվեարկել չորսը, իսկ ձեռնպահ՝ 42-ը:

Բուլղարիան աջակցել է մինչև 2027 թվականի վերջը ռուսական գազի արտահանումից հրաժարվելու վերաբերյալ Եվրամիության ծրագրին։ Ընդ որում՝ հենց այդ երկրի տարածքով է անցնում «Թուրքական հոսք»-ը՝ վերջին խողովակաշարը, որով Ռուսաստանից գազը մղվում է ԵՄ։ Սա նշանակում է, որ Հունգարիան և Սլովակիան կզրկվեն Ռուսաստանից այն գնելու հնարավորությունից՝ գրել Է Politico պարբերականը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Բուլղարիան դադարեցնում է վառելիքի արտահանումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով