Ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավոր կդառնան, երբ Ռուսաստանի նախագահը փոխի դիրքորոշումը. Ուկրաինայի ԱԳՆ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավոր կդառնան, երբ Ռուսաստանի նախագահը փոխի դիրքորոշումը. Ուկրաինայի ԱԳՆ

Ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավոր կդառնան, երբ Ռուսաստանի նախագահը փոխի դիրքորոշումը. Ուկրաինայի ԱԳՆ

Կիևն արձագանքել է Մոսկվայից հնչող հայտարարություններին, թե ռուս-ուկրաինական կարգավորման հարցով ստամբուլյան բանակցային ձևաչափը վերսկսելու պայմաններ կան, և Ռուսաստանը բաց է Կիևի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունները շարունակելու համար։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև մեղադրել է ուկրաինական կողմին՝ բանակցային գործընթացը խոչընդոտելու համար:

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, իսկ բանակցությունները հնարավոր կդառնան, երբ Ռուսաստանի նախագահը փոխի դիրքորոշումը։ Գեորգի Տիխին հիշեցրել է, որ ուկրաինական պատվիրակությունն այս տարի արդեն մի քանի անգամ մեկնել է Ստամբուլ՝ հանդիպելու ռուսական պատվիրակության հետ: «Սակայն, ցավոք, Մոսկվան ուղարկել է ցածր մակարդակի պաշտոնյաների, որոնք անդադար նույն վերջնագրերն են ներկայացրել և որոշումներ կայացնելու իրավասություն չեն ունեցել»,- հավելել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը։ Նրա խոսքով՝ պատրաստ են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել և բանակցել հրադադարի շուրջ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավոր կդառնան, երբ Ռուսաստանի նախագահը փոխի դիրքորոշումը. Ուկրաինայի ԱԳՆ