Պոկրովսկի հատվածում իրավիճակը դարձյալ բարդ է, բայց շրջափակում չկա. Զելենսկի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Պոկրովսկի հատվածում իրավիճակը դարձյալ բարդ է, բայց շրջափակում չկա. Զելենսկի

Պոկրովսկի հատվածում իրավիճակը դարձյալ բարդ է, բայց շրջափակում չկա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է այն տեղեկությունները, որ ուկրաինական զորքերը շրջափակված են Պոկրովսկում, որը Դոնեցկի մարզի ռազմավարական կարևոր լոգիստիկ կենտրոն է և մեծ նշանակություն ունի ուկրաինական բանակի համար։

«Պոկրովսկում իրավիճակը բարդ է։ Դուք գիտեք, որ այս հատվածում կենտրոնացած է թշնամու 170000 ուժ։ Դա շատ է։ Այսօր առավոտյան ես խոսել եմ գլխավոր հրամանատարի հետ. Պոկրովսկում փոփոխություններ չկան»,- ասել է Զելենսկին՝ ըստ ուկրաինական լրատվամիջոցների։

Նա նշել է, որ Պոկրովսկի համար «լուրջ մարտ» է ընթանում, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը նպատակ է դրել գրավել քաղաքը։

Ուկրաինայի նախագահը նաև ենթադրություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է այցելել Պոկրովսկ:

«Պուտինն ասում է, որ կգնա Պոկրովսկ։ Խնդրեմ, թող գա։ Բոլորը կծափահարեն։ Մենք հասկանում ենք, թե ինչով կավարտվի այս ամենը»,- ասել է նա։

Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջիկայում նոր հեռահար հարվածներ են պատրաստում ՌԴ տարածքում առաջնահերթ թիրախների ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության և Արտաքին հետախուզության ծառայության ուժերը Ռուսաստանի տարածքում՝ Կապուստին Յարում, հաջողությամբ ոչնչացրել են «Օրեշնիկ» երեք հրթիռներից մեկը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Պոկրովսկի հատվածում իրավիճակը դարձյալ բարդ է, բայց շրջափակում չկա. Զելենսկի